Հուլիսի 8-ին և 9-ին «Ապելլա ինստիտուտը» կազմակերպում է հաղորդակցման երկօրյա հաքաթոն: 50 ընտրված մասնակիցները հնարավորություն են ստանալու կրթության և հաղորդակցման ոլորտների փորձառու մասնագետների աջակցությամբ վերածելու իրենց գաղափարները Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում առկա կոռուպցիոն ռիսկերին ուղղված սոցիալական արշավների:
Թեպետ առանցքային մասնակիցները սոցիալական գիտությունների, մարկետինգի, հանրային կապերի մասնագիտություններ ունեցող ուսանողներն են, միջոցառումը ներառել է նաև արվեստով, դիզայնով և հարակից ուղղություններով հետաքրքրված այլ երիտասարդների ևս: Մինչև 6 հոգուց բաղկացած թիմերը փորձելու են լուծել իրենց առջև դրված խնդիրները և ստեղծել հաղորդակցման արշավների նմուշները, որոնք միտված են լինելու կոռուպցիոն ռիսկերի մասին հանրության իրազեկվածության բարձրացմանը, ինչպես նաև ուսանողների, դասախոսների և ակտիվիստների շրջանում բարեվարքության հասկացողության բարելավմանն ուղղված միջոցների առաջարկմանը:
Հաքաթոնը կազմակերպվում է «Ապելլա ինստիտուտի» կողմից՝ «Իմփաքթ Հաբ Երևան»-ի հետ համագործակցությաբմ և Եվրոպայի խորհրդի աջակցությամբ: Ծրագրի մասին ավելին կարող եք կարդալ այստեղ:
ՀԱՔԱԹՈՆԻ ԾՐԱԳԻՐԸ
Հաքաթոնի ամբողջական ծրագիրը տե՛ս հայերենով և անգլերենով:
Հանրության համար բաց ժամերը.
Հուլիսի 9՝ երկուշաբթի՝ ժամը 15:00-17:00. Հաքաթոնի մասնակիցների կողմից իրենց ծրագրերի ներկայացում: Խնդրում ենք info@apellainstitute.org էլ. փոսթի հասցեին ուղարկել Ձեր մասնակցությունը հաստատող նամակ։
Դիմավորե՛ք հաքաթոնի դասընթացավարներին
Դիմավորե՛ք հաքաթոնի մենթորներին
Իմացի՛ր ավելին մենթորների մասին:
Դիմավորե՛ք հաքաթոնի ժյուրիի անդամներին:
Իմացի՛ր ավելին մենթորների մասին:
Academic Integrity Hackathon – Instructions for the participants (in Armenian)
Pingback: Academic Integrity Hackathon: Program, Trainers, Mentors and Jury – Apella Institute
Pingback: canadian medications